Գարեգին Նժդեհի փողոցում մեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. նրանք հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ. քաղաքացին գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արմեն Ս., ծնված 1992 թ.) վրաերթի է ենթարկել Համլետ Ս.-ին (ծնված 1960 թ.) և Աշոտ Գ.-ին (ծնված 1966 թ.):
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածներին: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Համլետ Ս.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Աշոտ Գ.-ինը՝ ծանր:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



