Սիրիայի Հանրապետության քաղաքացին Վայոց Ձորի մարզում բախվել է արգելապատնեշին եւ հայտնվել դաշտում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 13:30-ի սահմաններում, Սիրիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Մանվել Ֆիլիփը, իր վարած Toyota մակնիշի 10 FM 910 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168.5 կմ հատվածում, կտրուկ շրջադարձի մասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում: Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



