Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սահ­մա­նին ապ­րող հա­յը քայ­լող հայ­րե­նիք է, և աչ­քե­րի փայ­լը բո­լո­րո­վին այլ է...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օրերս Երևանի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքը ներկայացրեց իր կյանքի ու առօրյայի, սիրո ու հպարտության արդյունքում ծնված, հոգի ու շունչ ստացած աշխատանքի պտուղները: 

Այդ ամենը օր օրի միախառնվում, ամեն օրվա պես սկիզբ է առնում յուրաքանչյուր բերդավանցու սրտում և ստեղծարար շնչով վարակում բոլորին: 

Միջոցառման նպատակը երևանցիների, երևանաբնակ տավուշցիների և բերդավանցիների միջև կապն առավել ամրապնդելն էր: Այն նաև հաշվետվության մի յուրօրինակ ձև էր՝ ցույց տալու համար, որ Բերդավանը ոչ միայն նոր վերելք է ապրում, այլև կանգուն է նախնիներից ժառանգած խորը արմատների ու ավանդույթները պահպանելու շնորհիվ:

Ասում են` սահմանապահ բնակավայրերի բնակիչների աչքերի փայլն ուրիշ է: Ուրիշ են նաև նրանց առօրյան ու ապրումները: Գուցե դրանք միահյուսվելու ու նորովի վերաիմաստավորվելու շնորհիվ է հնարավոր դառնում շեն պահել հարազատ հողն ու պապերից ժառանգած օջախները: Բերդավանից և սահմանապահ մյուս բնակավայրերից հարյուրավոր կիլոմետր հեռու ապրողի համար դժվար է պատկերացնել, որ Հայաստան աշխարհի փառահեղ անկյուններից մեկում՝ Բերդավանում, ապրում ու արարում են տաղանդավոր մարդիկ, որոնք ոչ միայն իրենց մտքում, այլև կյանքում են վաղուց հաղթել թշնամուն, և այսօր շարունակում են կերտել իրենց վաղվա լուսավոր ապագան:

Սիրված երգիչ Արսեն Գրիգորյանը երկու տարի առաջ է՝ այսօր արդեն 28 համայնքում գործող հայկական արվեստի և հանրահռչակման «Արար» ծրագրի շնորհիվ ավելի սերտ հարաբերություններ հաստատել Բերդավանի հետ: Հենց այստեղ է ձևավորվել ամենամեծ խումբը, որն այսօր արդեն երգի, խեցեգործության, նկարչության և այլ բաժիններում մոտ 120 շահառու ունի:

«Բերդավանը օրինակելի համայնք է և՛ տնտեսության, և՛ մշակութային ակտիվության առումով: Բերդավանում ես բոլորովին այլ լիցքեր եմ ստանում: Բերդավանցիների աչքերի փայլն ուրիշ է: Ապրելով հենց սահմանի վրա՝ նրանք մեծից փոքր իրենց աչքերի փայլով ապացուցում են, որ վաղուց հաղթել են թշնամուն: Մեր ծրագիրը սկսել ենք Բերդավանից և հենց ամրոցի մոտ էլ հայտարարել ենք մեկնարկը: 

Դա ինձ համար խորհրդանշական սկիզբ էր, և կարող եմ ասել, որ Հայաստանը ոչ թե վերջանում է Բերդավանով կամ մյուս սահմանապահ գյուղերով, այլ Հայաստանը սկսվում է այդ համայնքներից՝ ի դեմս Բերդավանի: Բերդավանն ու մյուս համայնքները ամրոց են ոչ միայն Հայաստանի, այլ ողջ քրիստոնյա Եվրոպայի համար»,- ասաց Արսեն Գրիգորյանը: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որը Կանադայում 10 տարի հոգևոր ծառայություն մատուցելուց հետո հայրենիք է վերադարձել ու ստանձնել Տավուշի մարզի հոգևոր առաջնորդի դերը, իր խոսքով՝ հայրենիքի, ազգի վերաճանաչողության ու Հայաստան աշխարհի նորովի բացահայտումը սկել է հենց Տավուշ աշխարհից:

Հեռվից լսելով Հայաստանի սահմանապահ գյուղերի մասին՝ իմ մոտ ցանկություն առաջացավ մարմնով ու հոգով այն ճանաչել ու զգալ: Եվ ինձ համար Տավուշը դարձավ ինքնության, երկրի, ողջ անցյալի, ներկայի ու ապագայի վերաճանաչողության ու վերարժևորման նոր սկիզբ: Այդ իմաստով մենք Տավուշը հռչակեցինք հույսի աշխարհ: Տավուշցին քաջ, արարող ժողովուրդ է: Եվ ամենակարևորը, որ այստեղ պահպանվել է հայության անաղարտ նկարագիրը: Տավուշը մենք վերանվանեցինք Տահույս: Աշխարհ, որը հույս է սփռում ոչ միայն մեր երկրի, տարածաշրջանի, այլև մեր ողջ հայության համար: Սա աշխարհ է, որտեղ հայրենիքի դարպասներն են, որը և՛ երկրի սկիզբն է, և՛ ավարտը, ուր խաչվում են վերջն ու սկիզբը: Եվ այս խաչմերուկում ես նորովի գտա նաև ինքս ինձ»,- ասաց Բագրատ սրբազանը: 

Հոգևոր առաջնորդի խոսքով՝ սահմանին ապրող հայը քայլող հայրենիք է, որն իր մեջ կրում է հայի բոլոր ապրումներն ու հույզերը: Քչախոս է, չունի պաթոս, խոնարհ է ու հեզ: Իր հողն է մշակում, կրթություն ստանում, և այդպես իր մեջ կրում է ողջ հայրենիքը: Այսպիսին է յուրաքանչյուր տավուշցու առօրյան, որը լուռ արարում է, իր կենսագրությամբ ու գործով ամուր կանգնած հայրենիքի դարպասին, հայացքը հառած դեպի հակառակորդը, թիկունքում ունենալով պետությունն ու ժողովրդի միասնությունը:

«Սրանից ավելի մեծ ուրիշ ի՞նչ պատիվ կարող է լինել հայի համար: Աստծու առջև խոնարհվելով, մեր երկրի դարպասները պահելու և պահպանելու պատիվը շնորհվել է տավուշցուն, և բոլորը՝ մեծից փոքր, պատվով են կրում այդ խաչը: Եվ ինչքան ամուր լինի թիկունքը, այնքան արյունը կպակասի սահմանին: 

Թիկունքում ապրողը չպետք է անտարբեր լինի սահմանը պահողի հանդեպ: Ուստի հարկավոր է ամեն ինչ անել սահմանում ապրողի հոգևոր, բարոյական, ֆիզիկական, նյութական, տնտեսական, կրթական, առողջապահական բոլոր հարցերը կատարյալի հասցնելու համար: Սահմանին ապրողն այսօր կարողանում է իր խնդիրը դարձնել առավելություն, և երբ ես Տավուշին ասում եմ Տահույս, ուզում եմ, որ մեր ոտքերն ամուր կանգնած լինեն մեր հողի վրա: Այդ առումով Տավուշը բացառիկ է»,- ասաց Բագրատ սրբազանը:

 Արմատներով բերդավանցի, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ Հայկ Ղազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բերդավանցիների առանձնահատկությունը անսահման ազնվությունը ու բարությունը, տաղանդն ու աշխատասիրությունն է, որի շնորհիվ կարողանում են ոչ միայն արտաքին թշնամուն սաստել, այլև ներքին խնդիրները հաղթահարել:

«Նոյեմբերյանի շրջանում Բերդավանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ,  արտադրական պոտենցիալով, կազմակերպվածությամբ և կամեցողությամբ: Պատերազմի տարիներին Բերդավանում էինք կազմակերպում ադրբեջանցիների հետ հանդիպումները, բերքահավաքի ժամանակ զինադադարի պայմանավորվածության ձեռքբերումից մինչև պատանդների ու դիակների փոխանակում: Իհարկե, հակառակորդը հայտնի է իր անազնիվ կեցվածքով, միշտ փորձել է խաբել, բայց չի կարողացել մեզ հաղթել: Դա նաև հակառակորդի ջենթլմենության պակասի մասին է խոսում, ինչն ավելի ակնառու դարձավ պատերազմի ժամանակ: Հակառակորդը մի բան մտածում է, մի ուրիշ բան անում, բայց Տավուշի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչների շնորհիվ հաջողվել է նրանց լռեցնել»,- ասաց Հ. Ղազարյանը:

Սահմանից ընդամենը 1 կմ, իսկ Ադրբեջանական գյուղից մոտ 2,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բերդավանը ինչպես պատերազմի տարիներին, այսօր էլ շարունակում է անառիկ ու կանգուն մնալ և գործով ապացուցել, որ դեռ շատ ասելիք ունի ոչ միայն համայն հայությանը, այլև աշխարհին: «Այսօր մենք լուրջ խնդիրներ ունենք բարոյականության և արժեհամակարգի պահպանման, քանի որ անցած 30 տարիներին խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, քայքայվել է տնտեսությունը, փլուզվել գիտությունը, կրթությունը, մշակույթը: Ներկայում բոլորիս նպատակը նոր Հայաստանի ու հայի արժեհամակարգի վերարժևորումն է և վերադարձը մեր նախնիների ազնվագույն արմատներին: Ես հաճելիորեն զարմացած և տպավորված եմ այս միջոցառումով: Ուրախալի է, որ Բերդավանում ունենք նման պայծառ երիտասարդներ, ինչը մեր խոստումնալից ու լուսավոր ապագայի վկայությունն է: Սա նաև հարաբերություններ ձևավորելու նոր մշակույթ էր, ինչը կարող է օրինակ ծառայել մյուսների համար նույնպես»,- ասաց Հ. Ղազարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին