Արցախում «ռասկլադի» փոփոխություն, ըստ էության, չի լինի
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրության մասին նախնական կամ վերջնական ձևով հայտնել է 6-7 գործիչ՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, «Արցախի վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը, պատգամավոր Ռուսլան Իսրայելյանն ու նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Հատկանշական է, որ ֆավորիտները ներկայացնում են գործող իշխանությունը, ուստի պատահական չէ, որ Արցախում արդեն իսկ խոսում են այն մասին, թե, ըստ էության, սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո ֆավորիտներից որևէ մեկի հաղթելու դեպքում ընդհանուր «ռասկլադի» ու գծի փոփոխություն Արցախում չի լինի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



