Արցախի ոստիկանության կողմից հետախուզվող վանաձորցի երիտասարդը հայտնաբերվել է Երեւանում․ մեղադրանքը՝ խարդախություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի և պարեկային ոստիկանների հետ համատեղ հոկտեմբերի 13-ին մայրաքաղաքի Ագաթանգեղոսի փողոցում հայտնաբերել ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Վանաձորում հաշվառված 27-ամյա մի երիտասարդի։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Վերջինս սեպտեմբերի 28-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



