«Բավարիան» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ձեռք բերել Բոատենգին
ՍՊՈՐՏՄյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը հնարավոր է՝ կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է The Athletic-ը:
Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ և առաջարկել ձեռք բերել 31-ամյա պաշտպանի տրանսֆերը 13 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոատենգը ցանկանում է տեղափոխվել Իտալիա կամ Իսպանիա:
Գերմանացի պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 6 հանդիպման:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



