Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չկա վիճակագրություն, թե պատերազմի ընթացքում քանի սիրիահայ է ապաստան խնդրել Հայաստանից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Մի քանի օր է Թուրքիան սկսել է ռազմական գործողությունները Սիրիայում: Բնակիչները հեռանում են երկրից՝ ապաստանի հայց ներկայացնելով այլ պետություններ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց ՀՀ միգրացիոն ծառայության մամուլի խոսնակ Նելլի Դավթյանի հետ՝ պարզելու համար, թե այս ընթացքում քանի հայ է դիմել ապաստան ստանալու համար և առհասարակ ինչպիսինն է ընթացակարգը:

 

«Սիրիահայերից ապաստանի հայցեր մենք շարունակաբար ունենում ենք: Նույնիսկ այն ժամանակ, երբ այդ երկրում համեմատաբար խաղաղ էր, մարդիկ դիմում էին: Ցավոք, այս պահին չունենք վիճակագրություն, թե վերջին մի քանի օրերին քանի մարդ է մեզ դիմել: Մենք, ըստ կիսամյակների ենք աշխատում»,- նշեց խոսնակը:

 

Ըստ Դավթյանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ միգրացիոն ծառայություն դիմել է 81 օտարերկրացի, որոնցից 10-ը եղել են սիրիացի:

 

«Մենք առաջնորդվում ենք ՄԱԿ -ի 1951 թվականի փախստականների մասին կոնվենցիայով: Այն կիրառվում է աշխարհի 162 պետության կողմից: Հենց այդ փաստաթղթով առաջնորդվելով է, որ յուրաքանչյուր պետություն մշակում է ազգային օրենսդրությունը»,- ընդգծեց Դավթյանը: 

 

Նա նաև նշեց, որ միջազգային պարտավորությամբ ՀՀ ստանձնել է  ռասսայական, կրոնական, ազգային, քաղաքական հայացքների կամ սոցիալական որոշակի խմբին պատկանելու հիմքով հալածվող քաղաքացիներին տալ փախստականի կարգավիճակ. «Բայց մեր օրենսդրությամբ, մենք կարող ենք փախստականի կարգավիճակ տալ  նաև այն քաղաքացիներին, որոնց երկրում պատերազմական գործողություններ են, հակամարտություններ, արտաքին հարձակումներ, մարդու իրավունքների համատարած ոտնահարումներ»:

 

Ըստ Դավթյանի՝ այս ամենը արվել է, որպեսզի կարողանան ապաստան տրամադրել, օրինակ հենց Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին:

 

Մեր այն հարցին, թե ապաստանի հայց ներկայացրած սիրիացիների մեջ հնարավոր է լինեն քրդեր, խոսնակը պատասխանեց, որ հնարավոր է, բայց դժվարանում է ասել, քանի որ ոչ թե ազգային պատկանելությամբ են առաջնորդվում, այլ ըստ քաղաքացիության. «Այսինքն՝ եթե քուրդը Սիրիայի քաղաքացի է ու ապաստան է հայցում՝ մեզ մոտ որպես Սիրիայի դիմող է հաշվարկվելու: Դա է խնդիրը, որ չենք կարող ասել, թե դիմողներից կոնկրետ քանիսն են հայեր կամ կան արդյոք ազգությամբ քրդեր» :

 

Մենք խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե այնուամենայնիվ, Հայաստան եկած փախստականները նախընտրում են մնալ մեր երկրում, թե լքել կամ ինչ վիճակագրություն կա  երկիրը լքողների ու երկրում մնացողների մասին. «Մենք իրականացնում ենք ինտեգրման ծրագրեր: Մարդիկ գալիս ու մասնակցում են, բայց հետագայում մոնիթորինգային գործառույթ չունենք: Նրանք ստանում են  փախստականի կարգավիճակ, ունենում են կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը, որը հնարավորություն է տալիս տեղաշարժվել ինչպես մեր երկրի սահմաններում, այնպես էլ դրանից դուրս, այսինքն՝ իրենք իրենց փաստաթղթով կարող են լքել երկիրը, կարող են մնալ այստեղ: Մենք դա որևէ կերպ վերահսկելու, գրանցելու հնարավորություն չունենք»: 

 

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ