Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են մոտ 15 հա անտառածածկ տարածք, 60 ծառի կոճղ և ջերմահարվել՝ 20 հաճարենի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի 2 աշխատակից և 2 ջրատար ավտոմեքենա:



1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



