Երեխաների առեւտրով զբաղվող թաիլանդացին դատապարտվել է ռեկորդային 374 տարվա ազատազրկման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեխաների առեւտրով զբաղվող թաիլանդացին դատապարտվել է ռեկորդային 374 տարվա բանտային ազատազրկման, հայտնում է Reuters-ը։
Յուտանա Կոդսապը մեղավոր է ճանաչվել պոռնոգրաֆիայի նպատակներով երեխաների առեւտրի համար։ Նա համակարգչային խաղեր խաղալու պատրվակով 7-12 տարեկան երեխաներին տարել է իր տուն, որտեղ սեքսուալ գործողություններ է արել նրանց հետ եւ տեսանյութը վաճառել է չատի հավելվածում, հայտնում է ոստիկանությունը։
Թաիլանդի հարավային Պխանգ Նգա շրջանի դատարանը նրան 374 տարվա բանտային ազատազրկման է դատապարտել եւ հարկադրել է որպես փոխհատուցում 800 000 բատ (26 000 դոլար) վճարել հինգ զոհերից յուրաքանչյուրին։
Անցյալ տարի քրեական դատարանը անառակության համար երեխաներ վաճառելու մեղադրանքով 309-ական տարվա ազատազրկման էր դատապարտել երեք տղամարդու։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



