Խոշոր վթար Արմավիրի մարզում. բախվել են զինծառայողների մեքենաներ. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են Land Rover մակնիշի 55 XX 090 համարանիշի և Mercedes C180 մակնիշի 35 ՍZ 633 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Էջմիածին» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություներով՝ ըստ ականատեսների Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես սպա, իսկ Land Rover-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



