Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել «Կոշ» ՔԿՀ-ի մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալները «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հետ իրացնելով, հիշյալ քրեակատարողական հիմնարկի մոտակայքում հայտնաբերել ու ապօրինի թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով մեքենաներով հանդերձ բաժին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն մանրացված-չորացված զանգվածներ։ Ավտոմեքենաներից մեկի զննությամբ էլ հայտնաբերվել են դարձյալ դեղնականաչավուն մանրացված-չորացված տարբեր քաշերով զանգվածներ։ Դրանք առգրավվել եւ ուղարկվել են փորձաքննության։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



