Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 53-ամյա տղամարդը եւ տվել խոստովանական բացատրություն, որ հոկտեմբերին բացելով Գարեգին Նժդեհի փողոցում կայանված «Օպել»-ի շարժիչի կափարիչը՝ գողացել է էլեկտրական մարտկոց, որը հետո իրացրել է։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ տղամարդը նույն եղանակով գողացել է Մանանդյան փողոցում կայանված «ՎԱԶ-2106»-ի մարտկոցը, որն իրացրել է Գարեգին Նժդեհի հրապարակում իրեն անծանոթ անձի։
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



