Հրդեհ Տավուշի մարզում Լուսաձոր գյուղում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 19-ին, ժամը 18։04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է,որ հրդեհը բռնկվել է «Քարի գլուխ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 20:41-ին: Այրվել է մոտ 3000 քմ մացառուտ և մեկ կաղնի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսության» մասնաճյուղի 3 աշխատակից:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



