Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այդ երկրում հրապարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Լուրեր Հայաստանից) պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie պարբերականի գրաասենյակի վրա կատարված հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան միկրոբլոգում:
Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է լույս կիրակի գիշերը: Նշվում է, որ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:
1
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
2
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
5
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին



