Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ արժանապատիվ Տ. Ղեւոնդ քահանա Տյոմկինը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի փոխտեսչի պաշտոնից եւ ծառայության կոչվել Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը, ազատվելով Բուլղարիայի Հայոց թեմում ստանձնած հոգեւոր պարտականություններից, իր հովվական ծառայությունը եւս կբերի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



