Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ան­թա­քույց քվա­զի­քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ունե­ցող գոր­ծըն­թաց­նե­րը ոչ մի­այն չեն լու­ծում կու­տակ­ված խնդիր­նե­րը, այ­լև դրանք ավե­լի խո­ցե­լի են դարձ­նում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է ԲԴԽ նախկին անդամ, Արդարադատության նախկին նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

 

-Պարո՛ն Դանիելյան, նախորդ շաբաթ ՍԴ նախագահի և ընդհանրապես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները քննադատվեցին իրավաբանական համայնքի ներկայացուցիչների կողմից: Գործողություններն արդարացնողների պակաս ևս չեղավ: Ի՞նչ ճանապարհ է սա: Իրավական հիմքեր կա՞ն, թե խնդիրը բացառապես քաղաքական հարթության մեջ է:

-Իսկ ո՞վ է թաքցնում, որ դա քաղաքական հարթության վրա է, զուտ բովանդակային կտրվածքով ո՞վ է ժխտում: Մյուս կողմից՝ սա քվազիքաղաքական գործընթաց է, քանզի սրանք նման չեն մաքուր քաղաքական գործընթացների շարժառիթներին: 

Հավելենք, որ սա հռչակված հեղափոխական տրամադրության համատեքստում է: 

Շատերը, այդ թվում՝ իմ կողմից ընդունված բազում լրջամիտ իրավագետներ, փաստաբաններ իշխանություններին կոչ էին անում չկանգնել կես ճանապարհին, շարունակել հեղափոխությունը նաև դատական համակարգում, քանզի առանց դրա հնարավոր չէ արդյունքի հասնել: 

Հիմա նույն անձինք զարմացած հարցնում են, թե ո՞վ է իշխանություններին այսպիսի անմիտ խորհուրդներ տալիս: Հարգելինե՛րս, բա ինչպե՞ս էիք պատկերացնում հեղափոխության շարունակությունը դատական համակարգում: 

Անգամ 1789 թ. ֆրանսիական արյունալի մեծ հեղափոխությունից հետո որևէ մեկի մտքով չանցավ խաթարել դատավորների անփոփոխելիության սկզբունքը, բավարարվեցին պետական խորհուրդներ ստեղծելով: 

Քրեական հետապնդումները պետք է լինեն այնպիսին, որ տեղիք չտան կասկածելու, որ դրանք հիրավի աղերս ունեն պատասխանատվության անխուսափելիության, երկակի ստանդարտների, վերջապես, այլախոհության բացառման հետ:

Ինչ վերաբերում է արդարացնողներին, ապա դրանք, հաճախ միևնույն դեմքով, եղել են ամեն ժամանակներում և անվրեպ վնասել են հենց իշխանություններին: 

Ինչևէ, արդարացումների հիմքում կա՛մ անհարկի զուտ զգացմունքային գնահատականներն են (Հրայր Թովմասյանի անձի առնչությամբ), կա՛մ իրավական նորմերի խեղաթյուրումները: Էլ չեմ խոսում այն մասին, որ որևէ մեկը չի փորձում պատասխանել այնպիսի պարզունակ հարցերի, ինչպիսիք են՝ ինչո՞ւ են դատավարական գործընթացներն արագ հաջորդում ստույգ հայտնի դեպքերին, ինչո՞ւ են պատգամավորները նախապես բացահայտ ակնարկում դատավարական ենթատեքստ ունեցող պլան «ա», պլան «բ» զարգացումների մասին, ո՞վ է իրենց տրամադրում մինչդատական վարույթի գաղտնիքները: 

Ցավում եմ, բայց արդարացնողները, մեղմ ասած, պատկերացում չունեն այս զարգացումների վտանգների մասին, կամ իրենց թվում է, թե այս ամենն իրենց կողքով է անցնելու: Չարաչար սխալվում են, քանզի այս ամենը հենց արջի ծառայություն մատուցածներին է առնչվելու:

-Ի՞նչ եք կարծում, վտանգ կա՞, որ ՍԴ-ի շուրջ ստեղծվածը կարող է ունենալ իր հետագա բացասական հետևանքները: Խոսքը, մասնավորապես, այն մատնանշվող վտանգի մասին է, ըստ որի՝ շատ դատավորներ այսուհետ միգուցե խուսափեն իշխանության մյուս թևերին հակադրվելուց:

-Իսկ ինչո՞ւ այսուհետ, որևէ մեկը, ցավոք, արդեն չի էլ կասկածում, որ այդ վտանգը նոր չէ: Իսկ սկիզբը դրեցին իրավապահ մարմինների ղեկավարներն իրենց ակնհայտ ոչ իրավաչափ հրապարակային ելույթներով, որոնք հետագայում այլ դրսևորումներ ունեցան: 

Հիմա իրենք գրեթե լռել են, որովհետև արդեն դրա կարիքը չի էլ զգացվում: 

Սուբյեկտիվ կարծիքս այն է, որ սկզբնական փուլում այդպիսի վտանգի մասին անգամ մտածելու հիմքեր չկային, կար լիարժեք մթնոլորտ՝ հանրային իշխանությունը քաղաքակիրթ ու ժողովրդավարական հիմքերի վրա վերակառուցելու համար: 

Այդ փուլում գործադիր իշխանության, մասնավորապես վարչապետի կողմից միջամտությունների երևույթը ժխտել եմ հրապարակայնորեն: Փաստն այն է, որ հետագայում նախապատվությունը տրվեց գործընթացները «վերահսկելի» դարձնելու արատավոր տարբերակին, ինչն իներցիոն երևույթ է, իսկ դերակատարների փոխարինումը, որոշ բացառություններով, կատարվեց ոչ հօգուտ այդ վտանգը բացառելուն:

-Այսօր հաճախ է ընդգծվում մասնավորապես իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության անհրաժեշտության մասին: Որքանո՞վ է խախտված այդ հավասարակշռությունը, ի՞նչ սահմանագծում ենք այդ առումով, և ի՞նչ վտանգներ կարող են լինել այս սկզբունքի խախտման հետևանքով:

-Դուք ընդգծեցիք հենց ամենաառանցքային վտանգը, որի հետևանքները և դրանով թելադրված մյուս վտանգները հանրահայտ են, անգամ չարժե դրանց անդրադառնալ: 

Երբ դեռ մեկ տարի առաջ ինձ հարցնում էին, թե ինչպե՞ս եք վերաբերվում դատավորների հրապարակային դժգոհություններին, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի հասցեին ուղղված քննադատությանը, պատասխանում էի, որ այդ ամենը նաև դրական ասպեկտներ ունի, քանզի վերջապես դատավորների համայնքը համարձակվում է բարձրաձայնել իր խնդիրների մասին, դա իրական անկախության, ինքնուրույնության ցուցիչ է, իսկ քար լռությունն արդեն իսկապես անհանգստացնող է:

-Մինչ ՍԴ-ին առնչվող գործընթացները, դատական համակարգի շուրջ այլ գործընթացներ ևս քննադատության են արժանացել: Կարող ենք թվարկել դրանք՝ սկսելով, օրինակ՝ դատարանների մուտքերը փակելու հրամանից: Բայց ո՞րն է խնդիրը, երբ իշխանությանը նախազգուշացնում են հերթական քայլից բխող հնարավոր վտանգների մասին, բայց դատական համակարգի շուրջ իրավիճակն ավելի է սրվում:

-Երբ ողջամիտ սահմանը չի պահպանվում, այլևս որևէ նշանակություն չի ունենում, թե որն է դրանցից ավելի էական: 

Մյուս կողմից, քանի դեռ մեր երկրում կան իրավագետի որակավորման դիպլոմ ունեցող, առավել ևս գիտական կոչում ստացած անձինք, որոնք, իրենց նեղ անձնական շահերից, կարիերայից ելնելով, փորձում են արդարացնել այդ գործընթացները՝ դրանք համարելով իբրև զուտ քաղաքական ակցիաներ, մենք դեռ չենք կարող վստահ լինել, որ դրանք դադարելու են: 

Որևէ մեկը չի պնդում, որ դատական իշխանության համակարգում չկային ու չկան լրջագույն խնդիրներ, սակայն անթաքույց քվազիքաղաքական ենթատեքստ ունեցող գործընթացները ոչ միայն չեն լուծում կուտակված խնդիրները, այլև դրանք ավելի խոցելի են դարձնում: 

Դատական օրենսգրքի փաթեթը հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, որը, բացառությամբ մի դրույթի, գովեստի է արժանացել: Փաթեթի հիմքում նաև անկախ դատական համակարգ ունենալն է, վստահության բարձրացման անհրաժեշտությունը, ինչի մասին իշխանության ներկայացուցիչները միշտ են հայտարարում: Որքանո՞վ է իրատեսական այդ ցանկությունը, ի՞նչ արդյունավետություն կունենան թեկուզև գովասանքի արժանացած օրենսդրական նախաձեռնություններն այսօր առկա մթնոլորտի պարագայում:

-Վենետիկի հանձնաժողովը գործող Դատական օրենսգրքին ևս տվել էր անսովոր բարձր գնահատական: Եզրակացությունը մեկն է. 

խնդիրը ոչ այնքան օրենսդրական լուծումներն են, որքան քաղաքական կամքը: Հուսանք, որ նորամուծությունները չեն հանգեցնի անհարկի ցնցումների, յուրայիններով համալրելու նկրտումների. տեսնենք:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ