Արցախի պետնախարարը ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 21-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն, նվիրված Խաչենագետի ջրամբարի ափամերձ հատվածում ձկների անկման պատճառներին: Այս մասին տեղեկանում են Արցախի կառավարության պաշտոնական կայքից։
Պետական նախարարը լսել է բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Ասկերանի շրջանի պատասխանատուների վերջին ժամանակահատվածում իրականացված համալիր միջոցառումների մասին տեղեկատվությունը: Ոլորտային առանձին ուսումնասիրությունները շարունակվում են: Լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից և ձկներից:



