Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ արել տարածաշրջանից դուրս բերել իր զորքերը, հաղորդում է AP-ը:
Տուսկը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին հայտնել է, որ «ոչ ոք չի խաբվում այսպես կոչված հրադադարի համաձայնությամբ», որը նախորդ շաբաթ կնքել են ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, պետք է դադարեցնի իր ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերն ու պահպանի միջազգային մարդասիրական իրավունքը: Նա նշել է, որ այլ գործողություններ նշանակում են անընդունելի տառապանք, «Իսլամական պետության» հաղթանակ եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



