Կարո Փայլանի ջանքերով հեռացվել են Քոնիայի կանգառներում փակցված հակաքրիստոնեական պաստառները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Քոնիայի կանգառներում հակաքրիստոնեական գրություններով պաստառների հետ կապված հեռախոսազրույցներ է ունեցել Քոնիայի քաղաքապետարանի պատասխանատուների հետ։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Խոսեցի Քոնիայի քաղաքապետարանի պատասխանատուների հետ։ Հակաքրիստոնեական եւ հակահրեական բովանդակություն ունեցող պաստառները հեռացվել են Քոնիայի կանգառներից։ Շարունակում ենք պայքարը ռասիզմի եւ խտրականության դեմ»։
Նշենք, որ Քոնիայի կանգառներում պաստառներ են հայտնվել, որտեղ գրված է. «Մի ընկերացեք քրիստոնյաների ու հրեաների հետ։ Նրանք իրար բարեկամ են։ Եթե նրանց հետ ընկեր եք, ուրեմն նրանցից եք։ Աստված ճիշտ ճանապարհ չի տալիս անիրավներին»։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



