Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Քա­ղա­քա­ցի­նե­րը կտե­սան­կա­րա­հա­նեն ճա­նա­պար­հա­յին եր­թև­ե­կու­թյան խախ­տում­նե­րը.կտու­ժի՞ ար­դյոք անձ­նա­կան կյան­քի գաղտ­նի­ու­թյու­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը, որով քաղաքացիները հնարավորություն կունենան տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները և օնլայն ռեժիմով՝ հատուկ հավելվածի օգնությամբ, փոխանցել ճանապարհային ոստիկանությանը:

Օրինագիծը հանրային հարթակներում և Ազգային ժողովում կայացած քննարկումների ժամանակ տարակարծությունների տեղիք տվեց: 

Ընդհուպ կարծիքներ հնչեցին, որ այս նախագիծը մարդկանց միմյանց դեմ է հանելու, քաղաքացիներից որոշներն, օրինակ՝ կարող են «հետապնդել» մեկին և անընդհատ տեսանկարահանել հենց նրա խախտումները, բացի դա, այս նախագծի ընդունումը կհանգեցնի քաղաքացիների՝ հատկապես վարորդների կողմից նոր խախտումներ կատարելուն: 

Միչնդեռ նախագծի հեղինակ-պատգամավորները վստահ են, որ նաև այս օրինագիծն իրականություն դարձնելու միջոցով հնարավոր կլինի կրճատել տրանսպորտային պատահարները, հետևաբար՝ նաև զոհերի քանակը: 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելուց առաջ օրինագծում որոշակի փոփոխություններ կատարվեցին: 

Օրինակ՝ նշվեց, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի իրավախախտում կատարած միևնույն անձի վերաբերյալ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն, այսինքն՝ կգործի սահմանափակում: 

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս անց:

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Տիգրան Քեյանը նշում է, որ խախտումները, բացի վարորդներից, կարող է տեսանկարահանել ցանկացած քաղաքացի: 

«Եթե վարորդը գտնվում է երթևեկության մեջ, չպետք է տեսանկարահանի խախտումները: Նա դրանով ավելի մեծ վտանգ կստեղծի, եթե փորձի երթևեկության ընթացքում այդ համակարգի միջոցով իրավախախտում արձանագրել: 

Նա խախտումը չի նկարահանելու ո՛չ իր բջջային հեռախոսի տեսախցիկի, ո՛չ էլ մեքենայում առկա վիդեոռեգիստրատորի միջոցով: 

Հեռախոսի մեջ լինելու է համակարգչային ծրագիր՝ հավելված, որի միջոցով քաղաքացին պետք է արձանագրի իրավախախտումը: 

Այդ խախտումները միայն վարորդները չպետք է արձանագրեն: Ցանկացած քաղաքացի իրավունք կունենա դա անել»,-ասում է Քեյանը:

Նախագծի ընդունման ժամանակ կարծիք էր հնչում նաև, որ նման տեսանկարահանումներ կատարելը անձնական կյանքի գաղտնիության խախտում է: 

Ի դեպ, նման տեսակետ շրջանառվում էր նաև արագաչափ սարքերի և տեսախցիկների գործարկման ժամանակ, երբ մտավախություն կար, որ տուգանքի մասին ծանուցումը ստանալուց հետո, օրինակ՝ վարորդի կինը կամ ամուսինը կարող էին պարզել, որ մեքենայում երրորդ անձ է եղել, ինչն ընդհուպ ընտանեկան խնդիրների պատճառ կդառնար: Արդյո՞ք այս նախագծով վարորդների անձնական կյանքի գաղտնիությունը կերաշխավորվի: 

«Այս օրինագծով քաղաքացիներն իրականացնում են իրավախախտման հատկանիշների արձանագրում: Իրավաբաններն ավելի հստակ կարող են պատասխանել հարցին, թե այս դեպքում սա կարո՞ղ է դիտվել որպես անձնական կյանքի իրավունքի խախտում, թե ոչ: Մեկ բան ակնհայտ է: 

Քաղաքացին ոչ թե հրապարակային է ներկայացնում իրավախախտման վերաբերյալ տեսանյութը, այլ համակարգի միջոցով այդ տեսանյութն ուղարկում է ճանապարհային ոստիկանությանը, որն էլ այն ուսումնասիրում է, վերամշակում և արդյունքում վարչական ակտ ուղարկում իրավախախտում կատարած անձին: 

Այդ իրավախախտումը որևէ կերպ չի հրապարակվելու, քանի որ նման իրավունք ճանապարհային ոստիկանությունը չունի՝ տվյալ դեպքում անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի համաձայն»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ