Ոստիկանները ՌԴ քաղաքացու ավտոմեքենայում մեծ քանակությամբ հոգեմետ հաբեր են գտել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Թալինի ոստիկանները:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Թալին-Ակունք ճանապարհից, իր վարած «Օպել» մակնիշի մեքենայով, բաժին բերման ենթարկեցին Ռուսաստանի Դաշնության 53-ամյա քաղաքացու:
Մեքենան զննելիս նա բեռնախցիկից ներկայացրեց 46 հատ «Տրիֆտազին», 27 հատ «Լեւոմեպրոմազի» եւ 19 հատ «Ազալեպսին» գրառումներով հոգեմետ հաբեր:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



