«Կա՛մ դատում ես, կա՛մ դատվում». ինչո՞ւ կալանավորվեց Արսեն Բաբայանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, երեկ որոշում կայացրեց ոչ իրավաչափ ճանաչել ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբակալելու որոշումը:
Սակայն, որքան էլ տարօրինակ է, նույն դատարանը միևնույն ժամանակ որոշեց բավարարել ՀՔԾ քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել Բաբայանին։
Հարցը քննվել էր նախօրեին, իսկ որոշումը հրապարակվեց երեկ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, դատավոր Ֆարխոյանը բավականին ծանր կացության մեջ է եղել, քանի որ կալանավորման հիմքերն, ըստ էության, բացակայել են:
Մեր աղբյուրների պնդմամբ, նա դիմել է ԲԴԽ, որպեսզի իմանա իր անելիքը: ԲԴԽից՛ «կա՛մ դատում ես, կա՛մ դատվում ես»-ի հանգվույն՛ հստակ ասել են, որ «վարյանտ չունի», կալանքի որոշում պիտի կայացնի:
Արդյունքում ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ, բայց Բաբայանը կալանավորվել է: