Ո՞վ է Հայաստանի հետ կապերի պատգամավորական խմբի ղեկավարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆtimer-odessa.net-ը «Օդեսացի մորուքավոր-կուլտուրիստը գլխավորել է Հայաստանի հետ կապերի պատգամավորական խումբը» վերնագրով հոդվածում գրում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում հայտնվել է Հայաստանի Հանրապետության հետ կապերի միջխորհրդարանական խումբ:
Պատգամավորական այս նոր միավորումը գլխավորել է «Ժողովրդի ծառա» նախագահական խմբավորման օդեսացի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը: Facebook-ի իր էջում պատգամավորը խոստացել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը «նոր ազդակ հաղորդել» և առկա ստրատեգիական գործընկերությունը դարձնել առավել արդյունավետ:
Ըստ timer-odessa.net-ի տեղեկատվության, Արտյոմ Դմիտրուկի հովանավոր է հանդիսանում խոշոր գործարար և համատեղության կարգով նաև Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը:
Կամո Խաչիկյան
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



