Ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ․ Պուտինը՝ Եգիպտոսի նախագահին (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ աս-Սիսիին կատակով խոստացել փոխանցել իր աշխատավարձի կեսը։ ՌԴ նախագահը այդ մասին հայտարարել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովի ժամանակ։
Պուտինը ասել է, որ այդ գագաթաժողովի կազմակերպման ողջ ընթացքում Սիսին ոչ միայն օգնել է իրեն, այլև ամբողջ ընթացքում ֆիզիկապես իր կողքին է եղել և աջակցել։ Եվ եթե չլիներ Եգիպտոսի նախագահի աջակցությունը, միջոցառումը, ըստ Պուտինի, հնարավոր չէր լինի կազմակերպել այդ մակարդակով։
«Հիմա ստիպված եմ աշխատավարձիս կեսը Ձեզ տալ, որովհետև դա իմ պարտականությունն էր»,- կատակել է Պուտինը՝ դիմելով Եգիպտոսի նախագահին։
Տեսանյութը նաև՝ ԱՅՍՏԵՂ։
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում




