Ճապոնիայում գողացել են 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնական Յոկոհամա քաղաքում գողացել են ադամանդ, որի շուկայական գինը 200 հազար իեն է (մոտ 1,8 մլն դոլար), տեղեկացնում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Kyodo-ին։
Գործակալության տվյալներով՝ թանկարժեք քարը գողացվել է թանկարժեք իրերի ցուցահանդեսից, որը բացվել է Pacifico Yokohama ցուցադրասրահում։ Ցուցահանդեսի փակումից առաջ աշխատակիցները հայտնաբերել են, որ ադամանդն անհետացել է, թանկարժեք քարի ցուցադրափեղկը փակված չէր։



