Երկրի կողքով խոշոր երկնաքար է անցել
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Շուրջ 550 մետր տրամագծով հսկայական երկնաքարը, որին տրվել է 1998 HL1 անվանումը, նախօրեին անցել է Երկրի կողքով (երևանյան ժամանակով մոտ 21:00-ին): Այս մասին տեղեկացնում է Space.com-ը՝ հավելելով, որ երկնային մարմնի թռիքչի հետագիծն անցել է Երկրից մոտ 6.21 մլն կմ հեռավորությամբ:
Ինչպես ընդգծել են մասնագետները, այդ հեռավորությունը ավելի քան 10 անգամ գերազանցում է Երկրի հեռավորությունն իր բնական արբանյակից՝ Լուսնից: Չնայած մեր մոլորակից բավականին մեծ հեռավորությամբ անցնելուն՝ ՆԱՍԱ-ն 1998 HL1 երկնաքարը դասում է վտանգավորների շարքին:
Հաղորդվում է, որ այն մեր մոլորակի կողքով ևս մեկ անգամ կանցնի 2140 թվականին՝ արդեն 6.1 մլն կմ հեռավորությամբ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



