Իռլանդիայում 5-րդ կասկածյալն է ձերբակալվել 39 դիով հայտնաբերված բեռնատարի գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻռլանդական ոստիկանությունը 5-րդ կասկածյալին է ձերբակալել 39 մարդու սպանության գործով, որոնց մարմինները հայտնաբերվել էին բեռնատարում` անգլիական Էսեքսում:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով անգլիական աղբյուրին, Իռլանդիայի իրավապահները մոտ 20 տարեկան երիտասարդի են ձերբակալել Դուբլինի նավահանգստում: Նա լաստանավով ժամանել էր Ֆրանսիայից:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ է հայտնաբերվել: Վարորդին ձերբակալել էին դեպքի վայրում: Իրավապահները ենթադրում են, որ մահացածները ներգաղթյալներ են եղել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



