Մարինկա Խաչատրյանը՝ զոլավոր զգեստով և սպորտային կոշիկներով նոր ֆոտոշարք է ներկայացրել. ՖՈՏՈ
ԼԱՅՖԵրիտասարդ, սերիալային դերասանուհի Մարինկա Խաչատրյանը սոցցանցերում լինելով բավականին ակտիվ, գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է նոր հրապարակումներ: Դրանք վերաբերում են իր ժամանցին, հանգստին, դիմահարդարմանն ու ոճին, չմոռանանք նշել՝ նաեւ սիրելիին:
Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը, ով հայտնի է սերիալներում մարմնավորած կերպարներով, իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է ամառային, հմայիչ կերպարում։
Երիտասարդ դերասանուհին կրում է զոլավոր զգեստ, ինչն էլ համադրել է սպորտային կոշիկների հետ։ Մարինկան հրապարակմանը կից մեկնաբանություն չի կատարել, սակայն նրա երկրպագուներն այդ հարցում շռայլ են գտնվել։
Օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մարինկան պուտավոր, միջին երկարության զգեստ էր կրում։ Մարինկան այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ եւ երեկոյան սանրվածք ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը, Մարինկան նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։ Մեկնաբանությունների հատվածում հմայիչ դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում ուրախ օր, հարսանիք։