ԱԺ հանձնաժողովներում մեկնարկել են 2020-ի պետբյուջեի քննարկումները. ներկա է Նիկոլ Փաշինյանը (ուղիղ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի Ազգային ժողովի հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկեցին 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները: Առաջին նիստը տեղի է ունենում Ա ֆինանսավարկային հանձնաժողովում:
Նիստը վարում է հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը:
Քննարկմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Հենց նա էլ ներկայացնում է նախագիծը:
Նիստին մասնակցում են նաեւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառա Բաթոյանը, Վիճակագրական կոմիտեի ղեկավար Ստեփան Մնացականյանը:



