Արթուր Վանեցյանը չի ձերբակալվի
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում, հերքեց մամուլի տեղեկությունները, թե առաջիկայում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել:
Հարցին, թե պետական վերահսկողական ծառայությունը ԱԱԾ-ում ինչ ստուգումներ է իրականացնում եւ արդյոք դա վերաբերում է Արթուր Վանեցյանի ղեկավարման տարիներին, նա պատասխանեց. «ՊՎԾ-ն իր հերթական ստուգումներն է իրականացնում, եւ կարծում եմ՝ առաջիկայում կլինի հրապարակում: Արթուր Վանեցյանի հետ դա կապված չէ, ուղղակի ՊՎԾ-ն իր գործառույթների շրջանակում ուսումնասիրում է ԱԱԾ գործունեությունը երեւի թե 2 տարվա կտրվածքով»:
Հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Արթուր Վանեցյանը կարող է ձերբակալվել, կալանավորվել, Էդուարդ Մարտիրոսյանը բացասական պատասխան տվեց. «Պետք չի այդպիսի ստահոդ լուրեր տարածել: Ով է տարածում, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը»:
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



