Երևան, 22.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Դեպրեսիվ շրջանը հաղթահարելու համար որոշեցի դիմել ոճափոխության»․ Իրինա Այվազյանը՝ ոճափոխության, արձագանքների և նոր զբաղվածության մասին

ԼԱՅՖ

 

Երիտասարդ դերասանուհի Իրինա Այվազյանը, որին հետուստադիտողները տեսել են «Երանի» և «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալներում, որտեղ նա մարմնավորում էր Անուշիկի կերպարը, ներկայումս հեռուստատեսային զբաղվածություն չունի։

Վերջին օրերին Իրինայի հետևորդները բավականին ակտիվորեն քննարկում են դերասանուհու ոճափոխությունը։ Նա կտրուկ փոփոխություն է արել՝ փոխելով մազերի գույնը։ Այժմ արդեն շիկահեր դերասանուհին Tert.am Life-ին պատմել է ոճափոխության պատճառի, դրա արձագանքների և նոր զբաղվածության մասին։

«Ներկայումս մի փոքր այլ ձևաչափի է զբաղվածությունս՝ լինելու է Youtube-յան հաղորդում, բայց թե ինչի մասին է՝ փակագծերն առայժմ բացել չեմ ցանկանում։ Իհարկե սպասում եմ նաև նոր առաջարկների։ Իսկապես «Էլենի օրագիրը» նախագծից հետո հայտնիության ավելանալը զգացել եմ, սակայն որևէ փոփոխություն, որ ասեմ նկատել եմ՝ ոչ։ Ուղղակի շատ հաճելի է»,- ասաց Իրինան։

Անդրադառնալով ոճափոխությանը՝ դերասանուհին ասաց, որ այն որոշ չափով կապված է կյանքում փոփոխություն անելու ցանկության հետ։

«Կարծում եմ, կյանքումս ուղղակի եկավ մի պահ, որ հասկացա՝ ինչ-որ փոփոխություն է պետք։ «Էլենի օրագիրը» նախագծից հետո ինձ մոտ դեպրեսիվ շրջան է սկսվել։ Իրականում ինքս էլ չգիտեմ, թե ինչից է, և, հաշվի առնելով դա, ցանկացաի մազերիս գույնը փոխել։ Դեպրեսիվ շրջանը հաղթահարելու համար որոշեցի դիմել ոճափոխության։ Դա միջոց էր, որ դեպրեսիվ այդ վիճակը քիչ թե շատ անցնի։ Հիմա մի փոքր անցել է, սակայն դեռ շարունակվում է»,- ասաց դերասանուհին։

Թե ինչու իր մոտ սկսվեց դեպրեսիվ շրջան՝ Իրինան ասաց․ «Ըստ իս նման շրջան սկսվեց, որովհետև ծանր գրաֆիկից, զբաղվածությունից հետո միանգամից հաջորդեց պասիվությունը՝ պարապությունը։ Ես դրա հետ եմ կապում և, կարծում եմ, կամաց-կամաց կանցնի»։

Իրինան նշեց, որ իր մազերի գույնն իրեն միշտ դուր է եկել և հակառակը՝ շիկահերների հանդեպ երբեք մեծ համակրանք չի ունեցել․ «Ինքս էլ չգիտեմ՝ ինչու որոշեցի, որ հենց այս գույն պետք է ներկել։ Որոշ չափով կար անհանգստություն շիկահերների մասին կարծրատիպերի հետ կապված՝ հիմա էլ ընկերներս կատակում են ու ասում «շիկահեր», սակայն շատ չեմ անհանգստանում, որովհետև արմատների հատվածում մազերիս բնական գույնը պահպանել եմ»։

Ինչ վերաբերում է արձագանքներին՝ Իրինան նշեց․

«Արձագանքները շատ դրական են, չնայած կան նաև բացասական կարծիքներ, որոնք ինչ-որ չափով կոտրում էին։ Քանի որ փոփոխությունը բավականին կտրուկ էր՝ արձագանքները ևս բավականին շատ էին։ Դրականների հետ մեկտեղ ասում են, որ կոտրել եմ բնական գույնը, նախկին գույնն ինձ ավելի էր համապատասխանում և այլն։ Նման տեսակետներն ինչ-որ ձևով ազդում էին, բայց հետո, ամեն դեպքում, հասկանում եմ, որ դրական տեսակետներն ավելի շատ են և պետք չէ ուշադրություն դարձնել»։

Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը40 մարդ հոսպիտալացվել է անհայտ նյութի արտահոսքի պատճառով․ ՍլովակիաԻնչպե՞ս Հայաստանում ծնված երեխայի համար ստանալ ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, եթե ծնողներից մեկը ԱՄՆ քաղաքացի է«Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնինԻրավիճակը` ավտոճանապարհներին` 22:00-ի դրությամբԻրանի ՀՕՊ-ը ամերիկյան F-16 կործանիչ է խոցելԿիրակնօրյա Սուրբ պատարագներ՝ Արագածոտնի թեմումՄի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում․ միջպետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենԵս տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածուԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՁախ ոտքից են վեր կացել. Զախարովայի կոշտ արձագանքը ԵվրոպայինՀրդեհ է բռնկվել Վանաձորի Բազում թաղամասում, տեղում աշխատում են հրշեջներըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասինՍպերցյանը վնասվածքից հետո վերադարձել է մարզադաշտ և հաղթել Ռոնալդուի ակումբի դեմ խաղումՊետք է պարզեցնել պղտոր ջուրը․ ընդունել սխալներն ու հասկանալ՝ ինչու է Հայաստանը հայտնվել այս իրավիճակում․ Մհեր ԱվետիսյանԹեհրանը ներկայացրել է իր ստորգետնյա «հրթիռային քաղաքը»