Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ակն­հայտ է, որ հի­մա Փա­շի­նյանն ըն­դա­մե­նը կա­րող է լու­ծել իր իշ­խա­նու­թյան գո­յա­տև­ման պար­զու­նակ խնդի­րը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իշխանությունը փորձում է հնարավորինս ձևափոխել, նույնիսկ, կարելի է ասել, նենգափոխել հեղափոխության իմաստը: 

Այս կարծիքին է քաղաքագետ Աղասի Ենոքյանը, որի հետ զրուցել ենք ներքաղաքական մի շարք հարցերի, ինչպես նաև օրակարգ նետվող խնդիրների, հանրային դաշտում առկա մթնոլորտի մասին:

«Իշխանության ընտրած ճանապարհը պարզ է: Սկզբից ժողովրդի բարեկեցության բարելավումն էր նպատակ հայտարարվել, ըստ որի՝ մարդիկ պետք է սկսեին լավ ապրել, լավ զգալ: 

Այդուհանդերձ, հետո նպատակը իջեցվեց՝ հասնելով մինչև արդարության հաստատմանը, ինչը ևս հասկանալի էր մարդկանց համար: Բայց հետո արդարության հաստատումը ներկայացվեց որպես Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու խնդիր: 

Ասվում էր, որ եթե Ռոբերտ Քոչարյանին կալանավորենք, լավ կապրենք: 

Հետո այդ նպատակն իջեցվեց ու հասավ մինչև Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու խնդրին: Հետո էլ իջեցվեց՝ հասնելով Արսեն Բաբայանին կալանավորելու խնդրին: Հիմա էլ, փաստորեն, Արսեն Բաբայանին բանտում պահելու համար անհրաժեշտ էր մեղադրանք առաջադրել Արա Բաբլոյանին: 

Մեծ հաշվով, խնդիրը գնալով նենգափոխվում է ու նեղանում: Այսինքն, իշխանությունն իր սկզբնական նպատակը հնարավորինս նենգափոխում է՝ փորձելով այն փոխարինել մանր-մունր սկանդալներով: 

Մենք գիտենք, որ կառավարման հիմնական խնդիրը հաց և զվարճություններ ստեղծելն է: 

Հիմա հացը չկա, և պարզապես մատուցվում են «զվարճությունները»՝ դրանով փորձելով պահել իշխանությունը, հույս ունենալով այդ քայլերով զբաղեցնել հասարակությանը: Սա է իշխանության նպատակը: 

Եվ այդ համատեքստում կարևորն այն է, որ ժողովուրդը չհարցնի, թե ի՞նչ եղավ հացը, ո՞ւր է խոստացված բարեկեցության մակարդակի բարձրացումը: 

Դրա փոխարեն փորձում են առաջադրել կրկեսը, որը, կարծես թե, ստացվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքներին՝ մեր զրուցակիցը ավելի լայն համատեքստում դիտարկեց խնդիրը. 

«Առհասարակ փորձում են որևէ հոդված առաջադրել, որով կարելի է բանտ նստեցնել: 

Այսինքն, կարևոր չէ, թե իրականում ինչ է եղել, կարևոր է գտնել մի բան, որով կարող են այդ մարդկանց բանտ նստեցնել: Սա է իշխանության խնդիրը»:

Աղասի Ենոքյանի կարծիքով, առհասարակ, այն ուղին, որով այսօր առաջնորդվում է իշխանությունը, փակուղային է: «Իրավիճակն արդեն ցուգցվանգային է: 

Շախմատում կա իրավիճակ, երբ քո արած յուրաքանչյուր քայլ քեզ արդեն բերում է ավելի վատ վիճակի, քան նախկինում էիր: 

Հիմա իշխանությունը հայտնվել է այդ վիճակում: ԱԱԾ-ն, որը շաբաթներ շարունակ արդարադատության նախարարությունում ստուգումներ էր կատարում, ի վերջո, այնտեղ հայտնաբերեց 480 հազար դրամի ինչ-որ կասկածելի խախտում, ինչը, ընդ որում, հաստատված չէ:

 Այսինքն, այդքան ռեսուրս, այդքան մարդու լծել են մի գործի, որի արդյունքը զրո է, փուչիկ է: Ի վերջո, այդ ռեսուրսները մերն են, մենք ենք վճարում դրա համար: 480 հազար դրամը այն թիվը չէ, որը կհուզեր անգամ իշխանության երկրպագու, այսպես կոչված, պողոսներին: 

Հարցն այն է, որ իշխանությունը կամաց-կամաց հայտնվում է իրական փակուղու մեջ: Եթե մինչև հիմա մենք ասում էինք, որ առկա է դեպի փակուղի տանող ճանապարհ, ապա հիմա կարող ենք ասել, որ այդ փակուղին ավելի քան մոտ է»,-շեշտեց Ա. Ենոքյանը:

Հաշվի առնելով որոշ շրջանակների ակտիվությունը, թեմաներ առաջ բերելու պատրաստակամությունն ու առաջին պլանում լինելու ցանկությունը, Աղասի Ենոքյանը նշեց, որ նման երևույթները զարմանալի չեն այնպիսի համակարգերի դեպքում, որն այսօր առկա է մեզ մոտ: 

Խնդիրն, ըստ նրա, այլ է ու պայմանավորված չէ զուտ որոշ, այսպես կոչված, «անձ-գործիքների» գործոնով:

«Անձ-գործիքներն իշխանության համար շատ կարևոր են, որովհետև կարևոր է շոուի շարունակականության ապահովման խնդիրը:

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ անընդհատ ինչ-որ խնդիրներ գցվեն հասարակության մեջ, որը Նիկոլ Փաշինյանն անձամբ չի անի: 

Եվ այդ առումով նրան, պայմանական ասած, «սիլվահամբարձումյաններ» են անհրաժեշտ, որոնք իրենց վրա կվերցնեն այդ դերը: Նրանց դերը շոուի շարունակականության ապահովումն է: 

Ուղղակի խնդիրն այն է, որ հանրային բարոյականության մակարդակն ավելի է իջել: 

Օրինակ՝ առաջ մատնիչներն ամաչում էին, որ մատնիչ էին, աշխատում էին մատնիչներին ծածուկ պահել, բայց հիմա մատնիչները հպարտանում են, որ իրենք մատնիչ են, սա է հիմնական խնդիրը: 

Հանրային բարոյականության անկումն է հիմնական խնդիրը, որի դեպքում մարդը Ֆեյսբուքում հպարտորեն գրում է, որ այս մարդուն ձերբակալել են իր տված հաղորդագրության, ցուցմունքի հիման վրա: 

Առհասարակ «ստուկաչների» ինստիտուտը նման տիպի հասարակությունների համար բնական երևույթ է: Անբնականն ու նորությունը հանրային բարոյականության մեծ անկումն է, ինչը խնդիր է»,շեշտեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով, իշխանությունն արդեն երկրի վիճակը բարելավելու խնդիր չի դնում: 

«Իշխանությունը չի դնում նաև զարգացում ապահովելու, երկիրը երկիր դարձնելու խնդիրներ: Իշխանությունը պարզապես իր իշխանությունը պահպանելու խնդիր է դրել: 

Եվ այս առումով պետք է կատարել այն քայլերը, որոնք այդ իշխանությունը կպահեն այնքան, որքան հնարավոր է: 

Չեմ բացառում, որ ամենասկզբում Նիկոլ Փաշինյանն ինչ-որ ավելի մեծ նպատակներ էր դնում, և իրեն թվում էր, որ կկարողանա դրանք կատարել: 

Բայց հիմա ակնհայտ է, որ նա ընդամենը կարող է լուծել իր իշխանության գոյատևման պարզունակ խնդիրը: Ավելի մեծ խնդիր նա իր առաջ չի կարող դնել»,ընդգծեց Աղասի Ենոքյանը:

Նա խնդիր է համարում նաև ձևավորված այն մթնոլորտը, որում գերակշռում է ատելությունը: Բայց, այդուհանդերձ, նշում է, որ այս պարագայում այլ պատկեր չէր կարող լինել: 

«Լուրջ խնդիր է դա, բայց իշխանությունն իր դրած նպատակներին հասնելու համար այլ կերպ չի կարող: 

Ատելությունից, ժողովրդի թշնամիների որոնումից զատ ուրիշ մեթոդ նա չունի: Եկեք դիտարկենք ցանկացած բռնապետական ռեժիմ և կտեսնենք, որ յուրաքանչյուր նման ռեժիմի գոյության երաշխիքն ատելություն ստեղծելն է, ժողովրդին ուղղորդելը դեպի ժողովրդի թշնամիների դեմ պայքար: 

Այնպես որ, այսօր սա իշխանության համար միակ մեթոդն է: Նիկոլ Փաշինյանը ոչ մի նոր բան չի հայտնագործել, սա այն է, ինչը եղել է բոլոր նման տեսակի ռեժիմներում: 

Այն սովորական քաղաքական այբբենարանային ճշմարտություն է: Սա միակ ճանապարհն է, որը նա կարող էր ունենալ»,-եզրափակեց քաղաքագետը: 

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել