Սաուդյան Արաբիան 15 մլրդ դոլարի 23 համաձայնագիր է ստորագրել ներդրումային համաժողովի ընթացքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան 15 մլրդ դոլարի 23 համաձայնագիր է ստորագրել ամենամյա ներդրումային համաժողովի ընթացքում, ասվում է երկրի Գլխավոր ներդրումային վարչության (SAGIA) հայտարարության մեջ, հայտնում է Reuters-ը։
Future Investment Initiative՝ «Ապագա ներդրումների նախաձեռնություն» համաժողովը , որն արդեն երրորդ տարին է անցկացվում, ուղղված է թագավորությունում արտասահմանյան ներդրումների գրավմանը։



