Որքանով տեղյակ եմ՝ Օսիպյանը ընտանեկան ինչ որ բաներից ելնելով է հրաժարական տվել. Էդուարդ Աղաջանյան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՊարոն Օսիպյանի հրաժարականի մասով պետք է վարչապետին հարցնեք։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նրա խոսքով՝ կադրային հարցերի մասով ինքն իրավասու չէ վարչապետի որոշումները մեկնաբանել, սակայն կարճ մեկնաբանեց Վալերի Օսիպյանի հրաժարականը։
«Որքանով, որ տեղյակ եմ ընտանեկան ինչ որ բաներից ելնելով»,– ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը 2018 թվականի մայիսի 10-ին նշանակվել էր ՀՀ ոստիկանության պետ, իսկ 2019-ի սեպտեմբերի 18-ին ազատվել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի որոշմամբ՝ Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանը գնացել է արձակուրդ, իսկ վերադառնալուն պես հրաժարվել էր։
1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
4
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



