Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սկզբունք­նե­րը կոպ­տո­րեն խախտ­վում և ոտ­նա­հար­վում են.իրա­վի­ճա­կը վեր­ջում կո­լապ­սի է բե­րե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեղին քարտ, ոտնահարվող սկզբունքներ, մարդու իրավունքների խախտումներ: Վերոնշյալներն արձանագրել է իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը, որի հետ զրուցել ենք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի գնահատականների, ինչպես նաև մի շարք հարցերի մասին:

«Վենետիկի հանձնաժողովը, որպես միջազգային կառույց, մինչ օրս մշտապես փորձել է հնարավորինս դիվանագիտական լեզվով իր զգուշացումներն անել գործող իշխանությանը, որովհետև ինչպես բոլոր միջազգային կառույցները, այնպես էլ Վենետիկի հանձնաժողովը առհասարակ փորձում են հնարավորինս բարիդրացիական հարաբերություններ պահպանել օրվա իշխանության հետ: 

Բայց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հարցազրույցը կարելի է որակել որպես դեղին քարտ, որովհետև, կարելի է ասել, արդեն շրջանցվեց դիվանագիտական լեզուն, ինչը շատ տրամաբանական էր ու սպասելի: 

Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր երկրում հատվում են բոլոր հնարավոր կարմիր գծերը, ինչը հիմնականում իրականացվում է Սահմանադրական դատարանի շուրջ առկա գործընթացների համատեքստում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Գ. Մելոյանը:

Ընդգծելով Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները՝ Գ. Մելոյանը շեշտեց նաև ՍԴ-ի նկատմամբ ճնշումներից զերծ մնալու կոչի կարևորության մասին. 

«ՍԴ-ի շուրջ ցանկացած գործընթաց պետք է պայմանավորված լիներ ՍԴ-ի կողմից իր լիազորությունների չարաշահմամբ կամ որևէ փաստարկով, որը թույլ կտար գործընթացներ իրականացնել: 

Օրենսդիր և գործադիր իշխանությունները միայն օրենքի շրջանակում պետք է գործեն: 

Զուգահեռ՝ կարող ենք փաստել, որ մինչ օրս ՍԴ-ն, ՍԴ-ի դատավորներից որևէ մեկը թույլ չեն տվել այնպիսի արարքներ, որոնք կարող էին գեներացված ու տարաբնույթ մեխանիզմներով ճնշում գործադրելու հիմք ստեղծել»:

 

Մեր զրուցակիցը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ որևէ միջազգային կառույցի գնահատական այստեղ արձագանք է ստանում այլ տեսանկյունից: 

Օրինակ՝ այս անգամ էլ քիչ չէին այն շրջանակները, որոնք նույն Վենետիկի հանձնաժողովի նախագահի գնահատականները դասեցին «ով են, որ մեզ բան ասեն» տրամաբանության մեջ: 

«Մտահոգիչ է նմանաբնույթ որակումներ տալը հատկապես պաշտոնատար անձանց կողմից, երբ միջազգային կառույցներն իրենց համար ոչ հաճո եզրակացություններ, խոսքեր կամ զեկույցներ են հրապարակում: Սա, թերևս, անթույլատրելի է: 

Միջազգային կառույցներն ակնհայտորեն տեսնում են, թե մեզ մոտ ինչ չափերի է հասնում սահմանադրության և օրենքների խախտման աստիճանը, ինչպես են հատվում նաև միջազգային կարգավորումների սահմանները: 

Նմանատիպ վարքագծի շարունակության արդյունքում միջազգային այլ կառույցների գնահատականներն են հաջորդելու: 

Այդուհանդերձ, մենք մինչ այս նման դրսևորումներ էլի էինք տեսել: 

Ավելի վաղ, երբ նույն Վենետիկի հանձնաժողովն իր զեկույցում ընդգծել էր, որ անդամ/դատավոր բառախաղը կյանքի իրավունք չունի, որովհետև հստակ ու աներկբա է սահմանադրության դրույթը, այդուհանդերձ, դրան հաջորդեց մի գործընթաց, որում իշխող քաղաքական ուժը կիրառեց անդամ/ դատավոր բառախաղը՝ հիմնվելով ընդամենը մեկ ու նրան աջակցող մի քանի իրավաբանների տարակարծության վրա: 

Ու սա այն դեպքում, երբ ամբողջ իրավաբանական հանրությունը, ինչպես նաև միջազգային կառույցներն իրենց գնահատականն արդեն տվել էին: Մյուս օրինակը այն քննադատությունը, աղմուկն ու ճնշումներն էին, որոնք եղան այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը միջազգային ակտերով նախատեսված գործընթացով դիմեց ՄԻԵԴ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: 

Բայց ստացվում է, որ նույն մեխանիզմից օգտվելով՝ այսօր պետական մարմինները շարունակում են դիմել այդ կառույցներին՝ իրենց համար ցանկալի փաստաթղթերի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, միջազգային կառույցների գնահատականներին ականջալուր չլինելը լի է բացասական հետևանքներով. 

«ՄԻԵԴ-ի մի շարք նախադեպեր կան, որոնց համաձայն, ընդհանրապես արգելվում է օրենսդիրի կամ գործադիրի կողմից դատական իշխանության նկատմամբ ցանկացած բնույթի միջամտություն, անկախ այն հանգամանքից, թե իրենք ինչպես են արդարացնում իրենց գործողությունները: 

Միջազգային կառույցները կրկին արձանագրում են, թե ինչ կլինի, եթե անտեսվեն նման հորդորները: 

Իսկ եթե այդ հորդորներն անտեսվեն, ավելի կոշտ գնահատական են ստանալու, վատթարանալու են միջազգային կառույցների հետ ունեցած այն հարաբերությունները, որոնց կատարելագործմանն ուղղված իշխանությունները ջանք են գործադրում: 

Իշխանությունը պետք է սա հաշվի առնի, որ հետագայում ավելի կոշտ գնահատականի չարժանանա: 

Առավել ևս, որ վերջին հարուցված գործերի շրջանակում ականատես ենք լինում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների, և այդ բոլոր դեպքերն արձանագրվում են»:

Գոհար Մելոյանի դիտարկմամբ, որոշակի սահմաններ ավելի վաղ արդեն հատվել էին, բայց այս փուլում արդեն այլ իրավիճակի ենք անկանատես լինում:

«Մեկնարկը դատարանների մուտքերը շրջափակելն էր, երբ խոչընդոտվեց դատական իշխանության գործունեությունը: Սա իրավական պետությանը հասցված կոպտագույն հարվածներից էր: 

Իսկ հիմա արդեն արձանագրվում են փաստեր, երբ կոպտորեն խախտվում է իրավունքի գերակայությունը, ինչը հանգեցնում է ներքին իրավական անվտանգության լուրջ խնդրի: 

Իրավապահ մարմինները ոչ միայն ընթացակարգային, այլև բովանդակային շատ խախտումներ են թույլ տալիս: Եվ խնդիրն այն է, որ կարողանում են թույլ տալ, որովհետև դա ողջունվում է իշխող քաղաքական ուժի կողմից: 

Սա անթույլատրելի իրավիճակ է: Օրինակ՝ ունենք հարուցված քրեական գործ, որում ակնհայտորեն բացակայում են հանցակազմի հատկանիշները, և այդ նույն գործի շրջանակներում ուժը կորցրած, չգործող դրույթի հիման վրա մի ամբողջ գործ է կառուցվում: Սա աննախադեպ իրավիճակ է: 

Ակնհայտ է, որ այս ամենը տեղի է ունենում ՍԴ-ի շուրջ ձևավորված գործընթացի համատեքստում: ՍԴ-ի նկատմամբ ճնշումները կիրառվում են այն կառավարելի դարձնելու նպատակով: 

Վերջնարդյունքում իշխանության նպատակը իրենց համար ոչ ցանկալի դատավորներին հեռացնելն է ՍԴ-ից և այդ սահմանադրական մարմինը յուրայիններով լցնելը: Կարծում եմ՝ սա շատ բացասական երևույթ է: 

Գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ մի մարմինն ամբողջությամբ յուրայիններով լցնելուց հետո քայլ է արվում դեպի հաջորդ մարմինը: ՍԴ-ի շուրջ մյուս գործողությունների մեկնարկը տրվեց իշխանությունների համար ոչ ցանկալի որոշման կայացումից հետո, որին փորձում էին տալ բացառապես քաղաքական նրբերանգներ՝ առանց խորանալու տվյալ որոշման մասնագիտական բովանդակության մեջ: 

Բազմիցս նման գործընթացների համատեքստում նշել ենք, որ լիահույս ենք՝ որևէ փուլում իշխանություններն արդեն ձեռնպահ կմնան որդեգրված քաղաքականությունից: 

Այդուհանդերձ, արդեն թևակոխել ենք ամենավտանգավոր փուլ, որում ներգրավվել են իրավապահ մարմինները, որոնք ակնհայտորեն իրավունքի գերակայությունը ոտնահարող քայլեր են թույլ տալիս»,-ընդգծեց Գ. Մելոյանը:

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակը վտանգավոր է մի քանի տեսանկյունից:

«Պետությունը լրջագույն խնդիրներ է ունենալու, որովհետև նման եղանակներով իրավական պետություն չի կառուցվում, իսկ մեր պետության իրավական բնույթը մեր մեծագույն ձեռքբերումներից է եղել: 

Իրավական պետության կարևորագույն հենասյուներից են իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը: 

Այդ սկզբունքների կատարելագործումը եղել է մեր պետության ձեռքբերումը, և այժմ մեր աչքի առաջ այդ բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվում և ոտնահարվում են: Այս իրավիճակը վերջում կոլապսի է բերելու, իսկ առաջին հերթին սա հարված է մեր պետության հենասյուներին: 

Այս իրավիճակից ոչ ոք չի շահելու: Իրադարձությունների նմանատիպ զարգացումը բերելու է պետության կառավարման ռեժիմի ձևափոխմանը: 

Թեպետ գործող իշխանությունն այլևս ականջալուր չի լինում ցանկացած միջազգային, ինչպես նաև ներպետական որևէ կոչի, այդուհանդերձ, քաղհասարակությունը պետք է զսպող օղակ հանդիսանալ, որովհետև 21-րդ դարում իրավական պետության մեջ նմանաբնույթ խախտումներն անթույլատրելի են, հատկապես, երբ այդ ամենը տեղի է ունենում քաղաքական գործընթացի համատեքստում»,-եզրափակեց Գ. Մելոյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը