Թուրքիան ռեկորդ է սահմանել ըստ Հունաստանի օդային տարածքի խախտումների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2019 թվականը ռեկորդային է դարձել թուրքական օդանավերի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների տեսակետից: Հունաստանի Գլխավոր շտաբի տվյալներով՝ 2019 թվականի առաջին 10 ամիսներին խախտումների թիվը հասել է 3954-ի, ինչը 1985 թվականից սկսած ամենաբարձր ցուցանիշն է, փոխանցում է Greek Reporter-ը:
Հունաստանի իշխանությունների տվյալներով՝ Թուրքիայի կողմից հունական օդային տարածքի խախտումների թիվը 2018 թվականին կազմել է 3705 եւ 2017 թվականին՝ 3317:



