Երգչուհի Մագան քրոջ՝ Լիլի Հովերի, աշխատանքային պլանների և նոր տեսահոլովակի մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Մագան, ով եղանակի տեսության մեկնաբան Լիլի Հովերի քույրն է: Երգչուհին մեզ հետ զրույցում խոսել է ոչ միայն երգարվեստից, նոր տեսահոլովակից եւ առաջիկա պլաններից, այլեւ պատմել է հայտնի քույր ունենալու առավելությունների մասին:
-Մագա, մեծ քայլերով փորձում եք մտնել հայկական երգարվեստ, կցանկանայիառաջինը պատմեք Ձեզ համար կարեւոր այս քայլերի մասին:
- Ես շատ վաղուց եմ երգարվեստում, պարզապես տեսահոլովակներս են քիչ: Երգում եմ արդեն 15 տարի կամ ավելին. ինչ ինձ հիշում եմ, երգում եմ: Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնի սան եմ, բայց ինձ միշտ գրավել է էստրադան, դա է պատճառը, որ այժմ ներկայանում եմ հենց այս ոճում: Աշխատում եմ շատ, փորձում եմ ամեն բան անել բարձր որակով:
-Արդեն Ձեզ համարո՞ւմ եք հայկական շոու բիզնեսի մի մասնիկը, հետաքրքիր է՝ այնպատկերացումները, որ ունեիք այս ոլորտի նկատմաբ, որքանո՞վ ենհամապատասխանել իրականությանը:
- Թե որքանով եմ ոլորտում, զգալ են տալիս իմ երկրպագուները, առաջարկները, որոնք ստանում եմ տարբեր ընկերություններից և երաժշտական կառույցներից, շոյվում եմ իմ երգարվեստի հանդեպ պահանջարկից, իսկ երգարվեստում ես ինձ շատ լավ եմ զգում, էմոցիաները բուռն են, բայց ես դրան արդեն վաղուց հաշտվել եմ:
Շարունակությունն այստեղ:



