Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավ­րեն­տի Միր­զո­յան. «Մեր դի­մա­գի­ծը,ինք­նու­թյու­նը պահ­պա­նե­լու մա­սին պետք է մտա­ծենք»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կան հարցեր, որոնք սպառիչ պատասխանների կարիք ունեն: Կան առաջնային խնդիրներ, որոնք այսօր երկրորդական, երրորդական պլան են մղվել: 

Այսպես է կարծում լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ում հետ զրուցել ենք արժեքների, արդի խնդիրների ու խնդրահարույց համարվող այն առաջարկի մասին, որը վերաբերում է բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելուն և բուհերի հայեցողությանը թողնելու հնարավորությանը:

Շարժում՝ նաև լեզվի դեմ. ո՞րն է մարտահրավերը

Լեզվաբանն առաջնահերթ է համարում մայրենի լեզվի պահպանության խնդիրը: «Արևմուտքի մարտահրավերներն այնքան խիստ դրսևորումներ ունեն մեր իրականության մեջ: Մենք այդ մարտահրավերներին միշտ պատրաստ պետք է լինենք: 

Մենք փոքր ժողովուրդ ենք, և փոքր ժողովուրդների մայրենի լեզուներն ավելի շատ են ուշադրության արժանանում: 

Եվ պատահական չէ, որ 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փոքր ժողովուրդների լեզուների վերացման վտանգը կանխելու նպատակով ամեն տարվա փետրվարի 21-ը հայտարարեց «Մայրենիի օր»: Այդ օրն ավելացել է նաև մեր պետական տոնացույցի մեջ: Բայց այսօր, չգիտեմ, թե ինչ պատճառներով, մարդիկ աղմուկ են բարձրացնում, սկսում են բուհերում օտար լեզուներին ավելի մեծ ուշադրություն դարձնել: 

Պարզվում է՝ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը կարող են դառնալ նախընտրելի առարկաներ, եթե ցանկանան՝ կարող են այդ առարկաների ուսուցումը կազմակերպել, եթե ոչ՝ ոչ: Այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել, այն պետք է համընդհանուր քննարկման առարկա դառնա: 

Դարեր շարունակ մեր լեզուն, մեր հավատը մեզ բերել, հասցրել են 21-րդ դար: Բայց հիմա նայում ենք մեր իրականությանը ու տեսնում շարժում՝ Կաթողիկոսի դեմ, շարժում՝ լեզվի պահպանության դեմ և այլն: 

Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր հայ մտավորական պետք է մտահոգվի իր լեզվի, իր կրոնի պահպանությամբ: 

Իսկ երբ նայում եմ այն հարցերին, որոնք այսօր քննարկվում են մեր հանրապետությունում, ճիշտն ասած, շատ վատ եմ զգում, որ ամեն օր ու անընդհատ գերակշռում են դատարանների դահլիճներից փոխանցվող ռեպորտաժները: 

Մենք այսօր ավելի լուրջ խնդիրներ ունենք՝ հայ երիտասարդի դաստիարակության, հայրենիքի պաշտպանության հարց ունենք»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Լ. Միրզոյանը:

Դեմքով պետք է թեքվենք դեպի մարզեր, սահման. հազար ու մի կարևոր հարց կա

Լեզվաբանն առանձնացրեց այն կարևոր ուղղությունները, որոնք առավելագույն ուշադրության կարիք ունեն: «Մենք այսօր սահմանի մասին պետք է մտածենք: 

Պետք է մտածենք, որ սահմանին ապրող մարդկանց թիվը նվազում է, սահմանամերձ բնակավայրերում մեծահասակ մարդիկ են ապրում: Ի՞նչ է նշանակում այն, երբ մի գյուղի երեխայի ուսման համար զեղչ է կիրառվում, մյուսին՝ ոչ, որովհետև մյուսի գյուղը սահմանից մի քիչ հեռու է, անմիջապես սահման չունի Ադրբեջանի հետ: 

Կարծում եմ՝ նման հարցերը կարևոր պետք է լինեն: Իսկ ամենակարևորն այն է, որ առաջին հերթին մեր դիմագիծը, ինքնությունը պահպանելու մասին պետք է մտածենք, որ կարողանանք պահպանել մեր հայրենիքը, իսկ հայրենիքը սկսվում է սահմանից: 

Մենք դեմքով պետք է թեքվենք դեպի մարզեր, սահման: 

Օրինակ՝ Տավուշն ամեն ինչ ունի զարգանալու համար, լավ ծրագրեր կան, որոնք իրականացնում ենք, բայց դանդաղել պետք չէ, պետք է շտապենք, որ կարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին: Այսօր Արցախի խնդիր ունենք, հազար ու մի հարց կա, քան ամեն մի մանրուքի հետևից ընկնելն է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Կան արժեքներ, որոնք մեզ համար ամենասուրբն ու նվիրականն են

Լ. Միրզոյանը խոսեցց կրթական հարցերի մասին՝ անդրադարձ կատարելով նաև խնդրահարույց առաջարկին. 

«Այսօր կրթական ծրագրերը պետք է ամբողջովին փոխվեն: Այսօր պետք է մենք ազգային դպրոց կառուցենք, բայց, ցավոք, արևմուտքի մարտահրավերները ստիպում են կարծել, որ մենք հրաժարվել ենք ազգային դպրոցից: 

Ո՞վ է թույլ տվել պետական լեզուն ոտնահարել: Ինչպես կարող է զբոսաշրջության ֆակուլտետի սովորողն իր ժողովրդի պատմությունը չիմանալ, լեզուն չիմանալ: 

Բացի այդ, բոլոր պաշտոնյաները պետք է մայրենիին խորությամբ տիրապետեն: Կան արժեքներ, որոնք մեզ համար ամենասուրբն ու նվիրականն են: 

Բա մարդը Մեսրոպ Մաշտոցի մասին պատկերացում չունենա՞, տառերը չիմանա՞, վաղը մենք ինչպե՞ս ենք նրան ճանապարհելու դեպի պետական պաշտոն: 

Այո, լեզուների իմացությունն այսօր շատ կարևոր է, բայց այդ լեզուների իմացության մեջ ազգային լեզուն պահպանելն է կարևոր: 

Բայրոնն ասում էր՝ խոսելու ամենալավ լեզուն հայերենն է: Ժամանակին Հյուգոն, Ստենդալը, Բայրոնը, Չայկովսկին, Գլինկան հայերեն էին խոսում: 

Այսօր մեր հանրապետության ներսում ամեն ինչը օտար լեզվով է: Մենք երկիր չե՞նք: Չէ՞ որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Ամոթ էլ է, որ լեզվի կոմիտե ունենանք: 

Մենք ծնված օրվանից պետք է իմանանք, որ հայ ենք, մեր լեզուն էլ հայերենն է: Արևմտահայերենը, որպես գրական լեզու, վերանում է: 

Փոխանակ մտածենք՝ ինչ անենք, որ մի քանի տարով երկարացնենք արևմտահայերենի կյանքը, մտածում ենք, թե հայերենը պե՞տք է, թե՞ ոչ: 

Այդ ի՞նչ տեխնիկական առարկաներ կան, որոնք կարող են հիմք դառնալ, որ բուհում սովորողը մայրենի չանցնի: Ինձ համար ընդունելի չեն այս մոտեցումները: 

Ոչինչ չպետք է լինի մայրենի լեզվի հաշվին: 

Հայերենը մեր դիմագիծն է, մեր ապրած յուրաքանչյուր օրն է, մեր մտածելակերպն է, մեր հոգեբանությունը, մենք պետք է մտածենք հայերեն ու պահպանենք մեր լեզուն»:

Անթույլատրելի է մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգություններ կատարել

Լեզվաբանը հավելեց. «Մուշեղ Իշխանն ասում էր՝ հայերենն ամեն տան ապավենն է, ամեն տուն հայերեն է շնչում, բոլորիս տանը պետք է հայերենը գերակա լինի: 

Ասում են՝ եթե ռեկտորը ցանկանա, որ հայերենը պետք է, թող անցնեն: Իսկ կարող է ռեկտոր են նշանակում մի հիմարի, ազգի դավաճանի, նա էլ ասում է՝ ինձ հայերեն պետք չէ: Ի՞նչ է՝ նա՞ պետք է որոշի հայերենի ճակատագիրը: 

Այն, ինչ հիմա քննարկվում է, ազգային խնդիր է: Ինչպե՞ս է հնարավոր առանց ժողովրդի կարծիքը հարցնելու հայերենը բուհից երկրորդական պլան մղել: 

Իսկ եթե այսօր բուհում հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը պարտադիր սկզբունքով չլինի, այլ գործի նախընտրելի տարբերակը, ապա հարյուր տոկոսով կարող ենք համոզված լինել, որ մի քանի տարի հետո հանրակրթության ոլորտից էլ են հանելու հայերենը, որովհետև դա արևմուտքի ցանկությունն է: 

Արևմուտքը ցանկանում է փոքր ժողովուրդների լեզուները վերացնել, ու այդ առումով պատահական չէր ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը: Նպատակը մարդկանց, պետությունների ուշադրությունը գրավելն էր: 

Չի կարելի մայրենի լեզվի նկատմամբ որևէ ոտնձգություն անել»:

 

Չի կարելի մատների արանքով նայել

Լավրենտի Միրզոյանի խոսքով, յուրաքանչյուր հարց պետք է քննարկվի ազգային շահի տեսանկյունից: 

«Երբ Երևանի պետական համալսարանը կազմավորվեց, մի ֆակուլտետ ուներ: Այն կոչվում էր պատմաբանասիրական ֆակուլտետ: Այսինքն, դեռևս այն ժամանակվա իշխանությունն ուշադրություն էր դարձնում հայագիտության ոլորտին ու հայապահպանության խնդրին: 

Բայց 100 տարի հետո պարզվում է, որ մեր լեզուն, պատմությունը մեզ պետք չեն, եթե կցանկանաք՝ գնացեք: Սա խնդիր է, որն իր հետևանքներն է ունենալու, սա խնդիր է, որին չի կարելի մատների արանքով նայել: 

Բացի այդ, չեմ կարծում, որ նման հարցերը պետք է հարևանցիորեն քննարկել: Մտածում եմ, որ իշխանությունները, պաշտոնյաներն այս ամենին լրջորեն կմոտենան ու հարցերին իրոք կտան սպառիչ և հիմնավոր պատասխաններ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

 

Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներ