Թուրքիան կարող է 18 գերեվարված սիրիացի զինվորներին փոխանցել Ռուսաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ գերի ընկած 18 սիրիացի զինվորներին ռուսական կողմին փոխանցելու հարցի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը։
Սիրիացի զինվորականները գերի էին ընկել Սիրիայի հյուսիսարևելյան Ռաս Ալ Այն բնակավայրում, որի շրջանում հերթապահություն են իրականացնում թուրք զինվորականները։ Նրանց գերեվարման մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 29-ին։
Զինվորներին դիմելիս՝ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ «Խաղաղության ակունք» անվանումն ստացած ռազմարշավը պաշտոնապես չի ավարտվել։ Նա կոչ էր արել զինվորականներին պատրաստ լինել ամեն ինչի։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



