Ըմբշամարտի երևանյան միջազգային մրցաշարին մասնակցում էին 120 մարզիկ
ՍՊՈՐՏԵրևանի Ռուբեն Վարդանյանի անվան ըմբշամարտի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացավ հունառոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների և մեծահասակների միջազգային մրցաշար, որը նվիրված էր Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի անվանի ըմբիշներին:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Լեհաստանի 120 ներկայացուցիչ: Ոսկե մեդալակիրներ դարձան Արթուր Գալստյանը (50 կգ, Գյումրի) , Վահե Սարգսյանը (55 կգ, Ջրվեժ), Գևորգ Ղարիբյանը (66 կգ, Գյումրի), Արմեն Հակոբյանը (71 կգ, Քանաքեռ-Զեյթուն), Մինդիա Ծուլուկիձեն (75 կգ,Վրաստան), Նիկոլոզ Կելասովը (80 կգ, Վրաստան), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ, ՀԱՕԿ), Մատե Սոպաձեն (98 կգ, Վրաստան) և Սանդրո Դիխամինջիան (130 կգ, Վրաստան):
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



