ԱՄՆ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Ըրլ Լիցենբերգերը կանչվել է արտաքին գործերի նախարարություն՝ կապված Արցախի ԱԳ նախարար Մայիս Մալյանի՝ ԱՄՆ այցի հետ: Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել դեսպանին, նշվում է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընդգծվել է, որ նման այցելությունների թույլատվությունը հակասում է ԱՄՆ պարտականություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով, ինչպես նաև՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին:
Լիցենբերգերը ասել է, որ իրեն հայտնի է՝ Կոնգրեսի որոշ անդամներ Լեռնային Ղարաբաղից հյուրերի են ընդունել և ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



