Շնորհակալ եմ վստահության համար. Արա Հակոբյանն ընտրվեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրա Հակոբյանն 92 ձայնով այսօր` նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին ընտրվեց «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ:
«Ես շնորհակալ եմ վստահության համար, ընկալում եմ եւ հասկանում եմ պատասխանատվությունը լինելու այս կուսակցության խորհիդի նախագահ: Կարծում եմ` մենք պետք է ավելի հստակ դիրքորոշումներով պետք է հանդես գանք քաղաքական դաշտում` արդեն որպես կուսակցություն»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ մոտակա օրերին կհավաքվեն եւ կծրագրեն հետագա մեկ տարվա անելիքները:
Նշենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրներից է քաղաքագետ Ավետիք Չալաբյանը, ով պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



