3 տարի շարունակ հետախուզվողին գտել են Համբուրգում ու տեղափոխել Երեւան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոյեմբերի 1-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ՔՀԳՎ եւ Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի աշխատակիցների համատեղ օպերատիվ խումբը Համբուրգ-Մոսկվա-Երեւան չվերթով Հայաստան է տեղափոխել 43-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. ապրիլի 26-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112, 325 եւ 329 հոդվածների 1-ին մասերի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու եւ պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



