Բյուրականի մոտ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում. Կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 2-ին, ժամը 16:11-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից «Ամբերդ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Ամբերդ» ռեստորանի մոտակայքում «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Տուժածներից մեկը՝ Կորյուն Ղ.-ն (ծնված 1988 թ.), հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Մյուս երկու տուժածները հոսպիտալացվել են Երևանի «Աստղիկ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



