Ստորագրահավաք Սևանում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի (ուղիղ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների նախաձեռնած «Հաղթանակ» շարժման ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին, ստորագրահավաք են անցկացնում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Շարժման կարգախոսն է «Միացումը»։ Շարժման մասնակիցները շեշտում են, որ ՀՀ-ն այսօր կանգնած է շատ լուրջ մարտահրավերների առաջ, ուստի իրենք շրջում են մարզերով և կոչ անում միանալ իրենց այդ խնդիրների լուծման համար։
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան և Աբովյան քաղաքներում։
Այսօր նրանք Գեղարքունիքի մարզում էին․ Գավառում հավաքի ավարտից հետո շարժման մասնակիցները ուղղվեցին դեպի Սևան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



