Երևանում բախվել են BMW X5-ը և Honda Fit-ը, վերջինս էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. վիրավորներից մեկը երեխա է. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում բախվել են BMW X5 մակնիշի 19 QG 909 համարանիշի և Honda Fit մակնիշի 35 TA 286 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ հարվածի հետևանքով Honda-ն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Porsche Cayenne մակնիշի 35 GN 467 համարանիշի ավտոմեքենային:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



