Սարիգյուղ գյուղում հայտնաբերված արկի պայթուցիչը տեղում վնասազերծվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Ժամը 17:44-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



