Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 250 ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների ու ավտոբուսների համար բաց է, իսկ բեռնատարների համար՝ փակ:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 250 ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին



