«Վանեցյանին ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար». Ֆ. Ցոլակյանը հերքեց ԱԱԾ տնօրեն դառնալու լուրերը
ՔԱՂԱՔԱԿԱՆԼավ էլի, չգիտեմ, ով է նստում մատին նայում, նման բաներ ասում. դա ես չեմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքն է նշանակվելու ԱԱԾ տնօրեն:
«Հետո մի բան էլ ասեմ. չգիտեմ ինչու մամուլի ասուլիսի ժամանակ ինձ հարց տվեցին՝ Վանեցյանին դուք եք երաշխավորել: Ես ասացի, որ ես եմ երաշխավորել, բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար: Ես երաշխավորել եմ, որ նա ընդունվի համակարգ, դա վաղուց է եղել: Տարօրինակ է, որ դա լրիվ այլ կերպ փոխվեց ու ներկայացվեց»,-ընդգծեց նա:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



