Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են իրենց հա­մա­խոհ­նե­րին դարձ­նել հա­կա­ռա­կորդ, իսկ հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ թշնա­մի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամենագլխավոր խնդիրն այսօր ապագան ցույց տալն է: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում հետ զրուցել ենք առաջ նայելու հնարավորության, անհանդուրժողականության աստիճանի, ինչպես նաև ներդրումների բացակայության քաղաքական բաղադրիչների մասին:

«Պոտենցիալ ներդրողներին ցույց տալը, որ երկիրը կայուն զարգացման ուղի է բռնել, խնդիր է: 

Խնդիր է նաև ցույց տալ, որ երկրում կայունություն կա, Հայաստանն անցնցում փուլ է մտել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իր քաղաքական խնդիրները լուծել է ու հիմա կայուն զարգացման փուլ է մտել: 

Ներդրումների փաստացի ցածր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններին չի հաջողվում թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողներին համոզել կամ հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն կայուն է, և այլևս ցնցումներ չեն լինելու: 

Ընդհակառակը, կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ապակայունացման զգացումը լինի: 

Երբ անընդհատ խոսվում է պերմանենտ ձերբակալությունների, կտրուկ հեղափոխական փոփոխությունների մասին, սկսած դատականից, տնտեսականից, վերջացրած՝ մշակութային հեղափոխության գաղափարով, ապա կարծել, թե գումարները կհոսեն, առնվազն միամտություն է: 

Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ, չնայած մեծ շահույթների վերաբերյալ խոստումներին, ներդրողները չեն շտապում Հայաստանում գումար ներդնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով նաև օբյեկտիվ պատճառի մասին:

«Հայաստանը պատերազմող երկիր է, և այդ փաստը բարձրացնում է ներդրումների ռիսկայնությունը: Իսկ վերոնշյալում նկարագրվածը սուբյեկտիվ պատճառն է՝ մեր իշխանությունների բացթողումն է: 

Ներդրումների համար նաև հստակ տնտեսական ծրագրեր պետք է լինեն, իշխանությունն իր վրա քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է վերցնի: 

Այս առումով Ամուլսարի էպոպեան ամենացայտուն օրինակն է. մեկ որոշում են բացել, մեկ՝ փակել՝ հաշվի առնելով այդ պահի ներքին, արտաքին քաղաքական կոնյուկտուրան, թե տվյալ օրը փողոցում քանի մարդ կա, նաև այն, թե ինչ-որ հիմնադրամներ ինչ տրամադրվածություններ ու քաղաքական նպատակներ ունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջ նայելու խնդրին՝ քաղտեխնոլոգը նկատում է. «Սեփական իշխանությանը անհաջողություններից անընդհատ ապահովագրելու համար ինչ-որ սաբոտաժնիկների, սևերի-սպիտակների, ռևանշիստների, արտաքին ու ներքին թշնամիների պատճառ բերելն ընդհանրապես հայտնի տեխնոլոգիա է: 

Այսօրվա իշխանությունը հիմնականում շեշտը դնում է ներքին թշնամիների վրա, և նրանց առկայությամբ է բացատրում, թե ինչու այս կամ այն բանը չստացվեց: Նույն ներդրումների բացակայության պատճառներից մեկը նաև այս խնդիրն է: 

Երբ իշխանություններն անընդհատ ազդարարում են, որ երկրում չկա դատարան, չկա այս կամ այն ինստիտուտը, բայց կա մի խուրձ ներքին թշնամի, այդ պայմաններում որևէ ներդրող չի մտնի Հայաստան: 

Ավելի խելամիտ կլիներ աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որն ունի որոշակի խնդիրներ, որոնք անպայմանորեն չեն պահանջում վիրահատական միջամտություններ ու մեթոդներ: Բայց մենք հակառակ պատկերն ունենք: 

Ավելին, անգամ ներքին ներդրողներն են պասիվ, որովհետև նրանք պարզապես վախենում են: 

Մտածում են, որ եթե ինչ-որ բան ֆիքսվի, ապա կսկսեն այդ գումարի հետևից գնալ ապօրինի հարստացման, կոռուպցիայի և մյուս հայտնի թրենդների շրջանակում, որոնք մեկուկես տարի է՝ անփոփոխ են: 

Բացի այդ, խոշոր գործարարների համար հստակ չէ, թե ինչ ստանդարտներով է շարժվում երկիրը: Մեկին բռնում ու պահում են ամիսներով, մյուսին բռնում են, փողը վերցնում ու բաց թողնում: 

Չկան հստակ ստանդարտներ, թե, ի վերջո, որ խաղի կանոններն են աշխատում: 

Իհարկե, պարզ է, որ խոշոր բիզնեսը այսօրվա իր հսկայական կապիտալը չէր կարող զուտ օրենքի շրջանակներում ձեռք բերել: Ու այս պարագայում նախընտրում են ընդհանրապես ջրի երես դուրս չգալ, որ 

հանկարծ ֆեյսբուքյան ինչ-որ անհասկանալի զանգված չսկսի պահանջ ներկայացնել այն հարցադրմամբ, թե ինչո՞ւ այս մեկին չեք բռնում: 

Այս պատճառներից ելնելով՝ նախընտրում են սպասել: Թե որքան կսպասեն՝ հարց է, բայց փաստն այն է, որ ժամանակն ի օգուտ երկրի չէ, որովհետև այդ գումարները պետք է աշխատեին Հայաստանի համար»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, այն, որ խոշոր հարկատուները, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելի շատ հարկ են վճարել, ռեալ է, որովհետև նրանց առջև ստվերից դուրս գալու հստակ խնդիր է դրվել: 

Բայց նա այլ մտահոգություն ունի: «ՊԵԿ-ն այս առումով ամենաէֆեկտիվ աշխատող կառույցներից մեկն է մեր երկրում: Ստվերից գումարներ են հանվում, ինչն իր ժամանակավոր էֆեկտը կունենա: 

Այսինքն, բյուջեն է ավելանում, պետությունը սոցիալական ծախսեր է անում և այլն: Այդուհանդերձ, նշվածը շատ մտահոգող է, որովհետև մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ են բերվում, ծախսերի առումով բյուջեի կատարողականը բավականին ծանր իրավիճակում է:

 Եթե կապիտալ ներդրումներ չեն արվում, ապա հաջորդ տարի նույն ՊԵԿ-ը հավաքելու բան չի ունենալու: 

Այսինքն, երբ չկա արտաքին, ներքին ներդրող ու չկան պետական կապիտալ լուրջ ներդրումներ, ապա ակնկալել, որ հավաքագրման այդ տեմպը կավելանա, հակատնտեսական մտածելակերպ է: 

Շատ լավ է, որ սոցիալական ծախսերն ավելանում են, սոցիալական ծրագրեր են իրականացվում, դա էլ է անհրաժեշտ, բայց ամեն ինչ պետք է համաչափ անել: 

Հիմա, ըստ էության, պետությունը զբաղված է նախկին ռեսուրսները քերելով»:

Անցում կատարելով անհանդուրժողականության մթնոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ինչ ցանվել է, այն էլ հնձվում է: 

Անհանդուրժողականության մթնոլորտը, շատ դեպքերում թշնամությունը, որը կար սոցցանցերում, ուշ թե շուտ դուրս էր գալու վիրտուալ աշխարհից ու մտնելու էր իրական կյանք: 

Այն մարդիկ, որոնք իրար հայհոյում էին սոցցանցերում, մի օր փողոցում հանդիպելիս նույն ձևով են իրար բարևելու: Ու դա իրականում չի սահմանափակվելու հայհոյախառն արտահայտություններով, նաև ծեծ ու ջարդ ու տարբեր այլ դրսևորումներ են լինելու: 

Դժվար թե հարաբերությունները ջերմանան, թեպետ էլի եմ ասել, ու կյանքն էլ ապացուցել է, որ շատ մարդիկ, որոնք ֆեյսբուքյան հարթակում առյուծ են, իրական կյանքում փիսիկ էլ չեն:

 Իսկ թե ինչու իրականում մեղմացում չկա, հարցն այն է, որ չեն մեղմանում խնդիրները: Երբ անընդհատ փորձում ես հարցերը լուծել ուժային մեթոդներով, երբ փորձում ես անընդհատ սպառնալ նստեցնելով, կուլակաթափ անելով, ինչ-որ բան վերաբաշխելով, ապա այդ ամենը հակադարձման է բերում, ինչի օրինակները մենք տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգը վտանգավոր է համարում հատկապես հասարակության հիասթափության հնարավորությունը:

«Խոսվում է թափանցիկության մասին, բայց հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի աշխատավարձը թաքուն բարձրացնում են: 

Փորձում են ցույց տալ, ասել, թե թափանցիկ գործելաոճ ունեն, մյուս կողմից պարզվում է, որ երկրորդական ինչ-որ բաներով են զբաղվում: 

Այդ պարագայում պարզ է, որ մարդկանց մոտ անվստահություն է առաջանում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են հիասթափվել, ափսոսալ, որ մասնակցել են որոշ գործընթացների: 

Իսկ հիասթափությունը ուշ թե շուտ կա՛մ ապատիայի, կա՛մ ագրեսիայի է բերում, ինչին ականատես ենք եղել հենց նախորդ իշխանության օրոք: 

Հիմա, ցավոք, մենք տեսնում ենք, որ ընթացքը նույնն է, չի բացառվում՝ շատ ավելի արագ տեմպերով: 

Երբ խոսվում է, որ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, էֆեկտիվ, բայց հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի նախագծեր են ֆինանսավորվում, ու չի ֆինանսավորվում ազգայինը, ինտելեկտուալը, պարզ է, որ դա նույնպես ավելացնում է վարչախմբի հակառակորդների թվաքանակը: 

Ընդհանրապես մի զարմանալի երևույթ կա. այսօրվա իշխանությունները կարողանում են իրենց համախոհներին դարձնել հակառակորդ, իսկ հակառակորդներին՝ իրենց թշնամի»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը քաղաքական հակառակորդների մասին է: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի